Հայերեն   English   Русский  
դանակահարություն
Երեւանում, օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի։
Օգոստոսի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 32-ամյա մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել: Ըստ նախնական տվյալների, նրան Ադոնցի փողոցում դանակահարել էին:
Օգոստոսի 13-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ կրծքավանդակի 3-րդ, 4-րդ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա պատանու:
14-ամյա Էրիկ Մ.-ն այսօր՝ օգոստոսի 13-ին, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն:
Օգոստոսի 4-ին, ժամը 14.35-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Միկրոշրջան թաղամասի բնակիչ 26-ամյա և 23-ամյա եղբայրներ:
Հուլիսի 25-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի և վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 15-ամյա պատանի։
Հուլիսի 20-ին, ժամը 22.40-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Սարուխան գյուղից 16-ամյա մի պատանի: Նա հայտնել է, թե իրենց բակում նստել է մեխի վրա:
Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել:Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: