Հայերեն   English   Русский  
մանրածախ առուվաճառքի պայմանագիր
Մանրածախ առուվաճառքի պայմանագիրն առօրյա կյանքում առավել հաճախ հանդիպող ու կիրառվող պայմանագրերից մեկն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 508-րդ հոդվածի համաձայն` մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք: Այն իրենից ներկայացնում է հրապարակային պայմանագիր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: