Հայերեն   English   Русский  
Ալլա Պուգաչովա
Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում Է հոբելյանը: Ռուսական Էստրադայի պրիմադոննան որոշել Է 70-ամյակը դիմավորել միաժամանակ թե՛ համեստորեն, թե՛ լայն ընդգրկումով. գործնականում հրաժարվել Է հարցազրույցներից, բայց անձնվեր երկրպագուների հետ կհանդիպի Կրեմլի պետական պալատում:
Վերջերս 68-ամյա լեգենդար երգչուհի Ալլա Պուգաչովան հյուրըկալվել է «Այսօր երեկոյան» հաղորդմանը և խոստովանել, որ շատ շուտով կարող է ավարտել կարիերան՝ հոգնածության, առողջական խնդիրների ու ձայնը կորցնելու պատճառով:
Մայիսի վերջին ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան դիմել է Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ՝ իշեմիկ հիվանդության ախտորոշում իրականացնելու: Պուգաչովան օգնության է դիմել իրեն բուժող ՝ հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին, ով նրան մեկ անգամ արդեն վիրահատել է: Ավելի ուշ Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն հաստատել է սրտի նոպայի մասին տեղեկությունը:
«Ահա, 20 տարի առաջ կորած նկարի հետ պատահական ու երկար սպասված հանդիպում»,-ինսթագրամի իր էջում գրել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու հրապարակել Պուգաչովայի նկարի ֆոնին արված իր լուսանկարը: Նկարում Պուգաչովան պատկերված է մերկ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: