Հայերեն   English   Русский  
համայնքների խոշորացում
Մեկ տարի առաջ առանց հանրային լսումների և համայնքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու համայնքների խոշորացում կատարվեց, որն այսօր Շիրակի մարզի բնակիչներին ստիպել էր փակել Գյումրի-Վանաձոր ճանապարհը:
«Համայնքների խոշորացման նպատակը արտագաղթի խթանումն էր և ընտրությունների վրա ազդեցությունը»:
Համայնքներում բնակիչների հետ զրույցներից կարելի է ընդհանուր պատկերացում կազմել, որ բնակիչները ՏԻՄ-երի գործունեության ու դրա արդյունավետության մասին շատ աղոտ տեղեկություններ ունեն կամ առհասարակ տեղեկացված չեն և առանձնապես ակնկալիքներ էլ չունեն: Համենայն դեպս՝ մինչև համայնքների խոշորացումը: Այնինչ սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ այն հարցին, թե երբ կերևան համայնքների խոշորացման դրական ու բացասական կողմերը, մասնագետներն ու ոլորտի պատասխանատուները միաբերան պատասխանում են՝ ՏԻՄ-երի հաջորդ ընտրություններից ...
Համայնքների խոշորացման գործընթացը սկսելիս հաճախ նշվում էր, որ համայնքները կստանան նոր հնարավորություններ, կկարողանան իրականացնել գործառույթներ, որոնք մինչ այդ չէին կարողանում կատարել և այլն: Բայց փորձը ցույց է տալիս, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ավելանում են համայնքի ղեկավարի ոչ միայն պետության պատվիրակած լիազորությունները, որոնց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները տրամադրվում են ՀՀ պետական բյուջեից, այլև՝ սեփական լիազորությունները, ...
Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր տեղական ինքնակառավարումն իրականացվում է խոշորացված համայնքներում: Փորձենք հասկանալ, թե գործնականում խոշորացումն անդրադարձե՞լ է, արդյոք, համայնքների ֆինանսական կարողությունների մեծացման և ծրագրերի վրա և ինչպե՞ս է ազդել:
Համայնքների խոշորացումից հետո արդյունավետ ինքնակառավարման լավագույն օրինակներից դարձավ Գորիսի համայնքը, որտեղ կապիտալ շինարարություն, զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվում, ենթակառուցվածքներ ստեղծվում: Թե ինչ արդյունքներ ունի խոշորացումը գործնականում՝ «Անկախը» քննարկել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ:
Արդեն տևական ժամանակ է` համայնքները խոշորացված են, մի մասը՝ փոքր-ինչ ավելի երկար ժամանակ, մյուսները՝ համեմատաբար վերջերս, բայց գոնե նվազագույնը մեկ տարի անցել է:
Համայնքների խոշորացման հետևանքով կրճատվել է կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում։
Օրերս գերմանական «Շպիգել» պարբերականը գրեց, որ Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային տարածքում մի ոչ մեծ բնակավայր աճուրդով վաճառվել է 140 հազար եվրոյով:
Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 3-ում՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: