Հայերեն   English   Русский  
Սիրիայի ԱԳՆ
Սիրիան հանդես է եկել Թուրքիայի հարձակողական մտադրությունների և երկու երկրների սահմանին ռազմական ուժի կուտակման խիստ դատապարտմամբ:
Սիրիայի ԱԳՆ-ն, ի պատասխան ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությանը, հայտարարել է, որ այդ երկրներին ոչ ոք չի հրավիրել մասնակցելու Սիրիայի վերականգնմանը, քանի որ նրանք կոալիցիայի կազմում ռազմական հանցագործություններ են կատարել սիրիացիների դեմ:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը պատմել է, թե որ երկրներին գերակայություն կտրվի երկրի վերականգնման հարցում: Այդ մասին Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է «Международная жизнь» ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում դիտավորությամբ ռմբակոծել է նավթահորերը: Այդ մասին РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միկդադը: Գրում է Russian.rt.com-ը:
Արևելյան Գուտայում ահաբեկիչները մտադիր են քիմիական հարձակում իրականացնել, որպեսզի այնուհետև դրանում մեղադրեն Սիրիայի կառավարությանը: Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միկդադը: Գրում է Gazeta.ru-ն:
Սիրիայի արտաքին գործերի գերատեսչությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և անվտանգության խորհուրդ երկու նամակ է ուղարկել Ռաքայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի գործողությունների կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի արտաքին գործերի գերատեսչությունում մեկնաբանել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին կենդանի էր անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի արտաքին գործերի գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն` թուրքական զորքերի հարձակումը սիրիական Ջերաբլուս քաղաքի վրա «թատերականացված բեմադրում» է անվանել: Գրում է Eadaily.com-ը:
Սիրիան դատապարտում է երկրի հյուիսում Գերմանիայի և Ֆրանսիայի հատուկ նշանակության ուժերի ներկայությունը: Համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի արտաքին գործերի գերատեսչությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Պաշտոնական Դամասկոսը Անկարայից պահանջել է դադարել խախտել Սիրիայի ինքնիշխանությունը և հարգել միջազգային օրենքները: Այդ մասին հայտարարվել է Սիրիայի ԱԳՆ-ի կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: