Հայերեն   English   Русский  
ձերբակալություն
NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ
Ձկան ապօրինի արդյունահանման գործով ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառագետ Տարոն Խաչատրյանը։ Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեից։
Երեկ ձերբակալվել է նաև «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը: Տեղեկությունը հաստատում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը մինչեւ օգոստոսի 26-ը կլինի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարեւը:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ձերբակալվել է, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։
Երեք անձ ձերբակալվել է Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Մոսկվայում հուլիսի 27-ի չարտոնված բողոքի ակցիայից հետո 41 մարդ է կալանավորվել և դատապարտվել 3-ից մինչև 15 օրվա ազատազրկման։
Ժամկետային զինծառայող, շարքային Վ.Գալոյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ձերբակալվել է դիրքի ավագը:
Թուրքական լրատվական կայքերը հայտնում են, որ հուլիսի 24-ին վաղ առավոտյան Կարս նահանգում իրականացված հատուկ գործողությունների շրջանակներում ձերբակալվել են Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախկին և ներկայիս գործիչներ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: