Այսօրվա քաղաքական օրակարգը բաղկացած է բազմաթիվ ընդգրկուն և լուրջ հարցերից, որոնք կուտակվել են այս մեկուկես տարվա ընթացքում և լուծում չեն ստացել, որոշները նույնիսկ միտումնավոր ձգձգվել են, և հիմա եկել է մի պահ, որ հասել ենք այդ հարցերի լուծման վերջնաժամկետին, սրանից ելնելով շատերը ենթադրում են, որ թեժ աշուն ենք ունենալու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: