Հայերեն   English   Русский  
Կարին Հովհաննիսյան
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում տեղի է ունենալու Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» (I am not alone)› ֆիլմի պրեմիերան։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին:
Ապրիլի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդու՝ ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի՝ «1915» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը դիտելու էր եկել նաև Շառլ Ազնավուրը: Կարին Հովհաննիսյանը նշեց, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է Ամերիկայի Միացիալ Նահանգներում և Ռուսաստանում, իսկ մայիս ամսվա սկզբից նախատեսում են ֆիլմը ցուցադրել «աշխարհով մեկ»:
Լոս Անջելեսի «Bloodvine Media» և «Strongman» պրոդյուսերական ընկերությունները հայտարարել են հոգեբանական «1915» ֆիլմի մասին, որը նվիրված է ժամանակակից պատմության ամենասարսափելի իրադարձություններից մեկին՝ Հայոց Ցեղասպանությանը: Ինչպես գրում է «Asbarez»-ը, ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ.-ին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: