Հայերեն   English   Русский  
Յուրի Ջավադյան
«Ազգովի աղտոտում ենք Սևանը, մինչդեռ այն պաշտամունքի առարկա և բնության հրաշալիք է»,-Հանրային խորհրդի այսօրվա լիագումար նիստին Սևանի հարցով քննարկմանը այս խոսքերով սկսեց իր զեկույցը Հանրային խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը։
Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովն օրերս նիստ է անցկացրել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Սևանա լճի հարցը:
Մասնագետներն ասում են, որ սովորաբար ջրամբարների «ծաղկման» գործընթացին մասնակցում են ջրիմուռների մեկ կամ մի քանի տեսակ:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած հերթական քննարկման թեման Հայաստանի ջրային ռեսուրսների հիմնախնդիրներն են:
Հունվարի 21-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հանրային խորհուրդ և խորհրդի անդամների հետ քննարկել երկրի առջև ծառացած հիմնախնդիրները:
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախում, Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի միջին հոսանքում: Կառուցվել է 1970 թ. և շահագործման հանձնվել 1976-ին: Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը (հզորությունը՝ 110 մեգավատտ)։ Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլև դաշտերը ոռոգելու համար։ Արցախյան պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում ընթացել են կատաղի մարտեր, 1992 թ. կասեցվել է ադրբեջանական բանակի ամառային հարձակումը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կողմից Սարսանգի ...
Այն, որ ողջ երկրագնդում կլիմայական գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, հայտնի է բոլորին: Գլոբալ փոփոխություններին զուգահեռ` աճում են նաև էքստրեմալ օդերևութաբանական երևույթները, օրինակ` ջրհեղեղները: Եվ եթե այսօր Երևանում ջրհեղեղի վտանգ չկա, ապա, ըստ մասնագետների, վաղը այն բացառել հնարավոր չէ:
Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկվեցին Տավուշի և Լոռու մարզերում համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը և հանրաքվեի արդյունքները: Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը խոստովանեց, որ հանրաքվեի արդյունքները վկայում են այն մասին, որ հասարակությունն անտարբեր է հանրաքվեի նկատմամբ: «Մեր բնակիչները սպասելիքներ չունեն տեղական իշխանություններից»,-ասաց նա:
1927 թ. վավերացվեց մի կոնվենցիա, որով Հայաստանն ու Թուրքիան պարտավորվեցին Արաքս և Ախուրյան գետերի ջրերն օգտագործել հավասարաչափ` 50/50 և ոչ ավելի: Մինչ օրս կոնվենցիան չի խախտվել, սակայն վերջին տարիներին Թուրքիայի կողմից Արաքս գետի վտակների վրա ակտիորեն կառուցվող ջրամբարները վկայում են, որ մի քանի տարի հետո Հայաստանը կկանգնի ջրային պաշարների նվազման լուրջ խնդրի առջև, և կխախտվի շուրջ 90 տարի գործող կոնվենցիան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: