Հայերեն   English   Русский  
վանդալիզմ
«Ռուբիկոն» խնբավորման անարխիստներն այսօր վանդալիզմի արարք են կատարել Հունաստանի կրթության և կրոնի գործերի նախարար Նիկի Կերամեոսի քաղաքական գրասենյակում: Կառավարությունը դա համարել է ֆաշիստական գործողություն:
Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված: «Ermenihaber.am»-ի թղթակիցը ֆոտոխցիկով ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրառումները:
Մուսուլման ակտիվիստները նախաձեռնել են դրամահավաք՝ Սենթ Լուիսի պղծված հրեական գերեզմանատունը վերականգնելու համար: Մեկ օրվա ընթացքում ավելի քան 55,000 $ գումար է հավաքվել:Ոստիկանությունը հայտարարել է, որ դեռևս պարզ չէ, թե ով է պատասխանատու վանդալիզմի համար:«Մուսուլման ամերիկացիները աջակցում են հրեական համայնքին և դատապարտում այդ հանցագործ արարքը», - հայտարարել են ակտիվիստները: Նրանք մեկնարկել են քարոզարշավը 20,000 $ հավաքելու նպատակով, որը հավաքվել է ընդամենը երեք ժամվա ընթացքում:«Մնացած միջոցները ...
Թուրքիայի Մանիսա նահանգի Սալիհլի քաղաքում գյուղատնտեսության աշխատակիներին տեղափոխող միկրոավտոբուսի և ևս երկու բեռնատարի ու միկրոավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Երուսաղեմում քրիստոնեական սրբավայրերից մեկը դարձել է ծայրահեղական հրեաների վանդալիզմի զոհ:
«Իսլամական պետության» զինյալները հինգշաբթի օրը գրավել են Սաբրաթա քաղաը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում և հայտնի է հռոմեական շրջանի մշակութային արժեքներով: Քաղաքը գտնվում է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից ընդամենը 50 կմ հեռավորության վրա:
Թուրքիայի Մալքարա քաղաքում հայտնաբերվել են հայկական շիրմաքարեր, որոնք օգտագործվել են որպես կոյուղու դիտահորերի կափարիչներ, հաղորդում է “Ակօս” շաբաթաթերթը։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: