Հայերեն   English   Русский  
հունահռոմեական ըմբշամարտ
77կգ քաշային Կարապետ Չալյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 2։5 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսին։
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ:
ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող ըմբիշների անունները։
ՀԸՖ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի:
Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում 97 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը ինստագրամյան իր էջում խոսել է հաղթանակի մասին:
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն նվաճեց նաև Եվրոպական խաղերի ոսկե մեդալը։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 1 արծաթե և 3 բրոնզե մեդալով ավարտեց ելույթն Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: