Հայերեն   English   Русский  
ՀՀ ԱԱԾ
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր Instargam-ի իր էջում լուսանկար է հրապարակել իր ընտանիքի անդամների և Վրաստանի ՆԳՆ նախարար Վախթանգ Գոմելաուրին ու Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլին հետ:
Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն որոշում է կայացրել՝ ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակումներ անելու կապակցությամբ:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել եւ ձերբակալվել ՀՀ արդարդատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը ու եւս 2 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Աշխատանքից ազատվել է Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Վահագն Բոյաջյանը: Նա օրերս էր նշանակվել այդ պաշտոնում։ Սեպտեմբերի 10–ին ՀՀ ԱԱԾ Facebook–յան էջը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի Սամսոն Գալստյանն ազատվել է ՀՀ ԱԱԾ մամուլի խոսնակի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել էր Վահագն Բոյաջյանը։
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս առնչությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու օրենքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից կազմակերպված օպերատիվ միջոցառումների արդյունքում, հայ-իրանական սահմանի տեղամասում կանխվել է Արցախի Հանրապետության տարածքում ԻԻՀ-ից 4,2կգ ընդհանուր քաշով թմրամիջոցի մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք։
Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (որի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: