Հայերեն   English   Русский  
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողության մի շարք դեպքեր: Մեղադրանք է առաջադրվել 2000թ. և 2001թ. ծնված երիտասարդներին:
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ՊՎԾ տնօրեն Դավիթ Սանասարյանի պաշտպանի բողոքը, որն առնչվում էր Սանասարյանի և ՊՎԾ նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործից մաս անջատելու որոշմանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Եղեգնուտի անտառպետության թիվ 1 պահաբաժնի անտառապահի կողմից ծառերի ապօրինի հատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել անտառապահին:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ում («Հանրապետական ծննդատուն») պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Վանաձոր քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի 52 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 24-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին:
2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: