Հայերեն   English   Русский  
Գեղարքունիքի մարզ
Սարերն արդեն ձնածածկ են, իսկ «սրսուռ կարտոլը» տեղավորվում է պարկերում, ուրեմն ճիշտ ժամանակն է ցան վառելու և փուռ դնելու:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 21.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Այս մասին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 12:28-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան տարածքում ավտոմեքենա է կողաշրջվել, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև 22.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
Հոկտեմբերի11-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 10-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենայի. «Գրանդ Շերոկի»-ի 55-ամյա ուղևորուհի Կարինե Մակվեցյանը տեղում մահացել է, իսկ 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն։
ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ-ում ՀՀ ֆինանսների
Գեղարքունիքի մարզում, հոկտեմբերի 2-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 16:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, որովայնի փակ բութ տրավմա, պարանոցի զույգ վերին վերջույթների, ձախ ոտքի քերծվածքներ» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: