Հայերեն   English   Русский  
գործարար
25-ամյա թուրք գեղեցկուհի, 2016թ․ «Միսս Եվրասիա» գեղեցկության մրցույթի հաղթող Սիբեր Դեմիրալփը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է գործարարից շանտաժի միջոցով գումար շորթելու մեջ:
Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Երևանի ավագանու անցած ընտրություններում ՀՀԿ-ի արձանագրած հաղթանակի հետ: Կոշտ քննադատության ենթարկելով ընտրություններում կիրառված մեթոդները, Գրիգորյանն անդրադարձել է Ավանում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպին: «Տարոն Մարգարյանը դարձավ քաղաքապետ՝ իր կին մրցակցին դնգստելով»,- ...
ՀՀգյուղատնտեսությաննախարարՍերգոԿարապետյանն այսօր ընդունելէ հնդկական «NEL group» և «YNG group» ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը Հայաստան են ժամանել այս տարվա փետրվարին նախարարի` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
Առանձին քաղաքացիներ սոցիալական ցանցերում հանդես են գալիս արյունատվություն կազմակերպելու կոչերով։
Թուրքիայում Կայսերի (Կեսարիա) նահանգի ոստիկանությունն այսօր ձերբակալել է «Բոյդակ» հոլդինգի չորս ղեկավարներին, ովքեր մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ կապված, այսպես կոչված, «զուգահեռ պետություն» կառույցին ֆինանսավորելու մեջ:
Երեք օր առաջ ԱՀ կառավարության նիստում նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն այսուհետև 5000 դոլար է տրամադրելու Արցախի յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:«Հ.Գ. հինգերորդ երեխայի առթիվ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամն ու ԱՀ կառավարությունը բնակարան են տալու ընտանիքներին...Էնպես որ գոնե երրորդ երեխայից հետո արժե վերաբնակվել Արցախում, սիրելի՛ ոչ արցախաբնակ ...
Ստամբուլում ինքնասպան է եղել Թուրքիայում ադրբեջանցի գործարարներից Ֆահրեդդին Ալիևը։ Վերջինս գլխավորել է “Farko” ընկերությունը, հաղորդում է “ԱՊԱ” գորխակալությունը:
«Մեր տեղեկություններով՝ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուրջ 60 գործարարի հետ աշխատանքային ընթրիք է ունեցել «Անի պլազայում»։ Ընթրիքին մասնակցած գործարարներից մեկը պատմեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրում, այն բավականին երկար է տևել՝ մի քանի ժամ, անցել է անկաշկանդ մթնոլորտում։ Հանդիպմանը քննարկել են արտահանման խորհրդի ստեղծման հետ կապված հարցեր, դրանից բացի՝ անդրադարձել են վերջին տնտեսական զարգացումներին, արտահանման խնդիրներին և այլն»,–գրում է թերթը։
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզման գլխավոր վարչության աշխատակիցներն արագ արձագանքման խմբի աջակցությամբ Մոսկվայում ձերբակալել են Ադրբեջանի երկու քաղաքացու: Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, ձերբակալվածները կասկածվում են մարդկանց առևանգման, դրամաշորթության և կողոպուտի կազմակերպման մեջ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: