Հայերեն   English   Русский  
ՄԱԿ
Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հունվարի 23-ին կդիտարկի ՄԱԿ Համընդհանուր պարբերական տեսության մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խումբը։
Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:
Մարդկանց համերաշխության միջազգային օրը ՄԱԿ-ի որոշմամբ, սկսած 2006 թվականից, ամեն տարի նշվում է դեկտեմբերի 20-ին։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած այցի շրջանակում այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանին:
Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան «Սպորտը զարգացման և խաղաղության համար» և «Խաղաղության մշակույթը» օրակարգի կետերի ներքո միաձայն ընդունեց «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով Ռուսաստանին կոչ է արվում իր զորքերը դուրս բերել Ղրիմի թերակղզուց, դեմ են քվեարկել 19 երկրի ներկայացուցիչներ:
ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուսով) ախտահարված շուրջ 8,1 մլն մարդ չգիտի իր կարգավիճակի մասին: ՄԻԱՎ-ի թեման իբրեւ խարան ընկալելու եւ խտրականության հանդեպ վախի պատճառով նրանք վախենում են հետազոտություն անցնել, դեկտեմբերի 4-ին ՏԱՍՍ-ում կայացած կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՄԱԿ-ի ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի խնդրով միացյալ ծրագրի (UNAIDS) տարածաշրջանային գրասենյակի ռազմավարական տեղեկատվության խորհրդական Լև Զոհրաբյանը:
ՄԱԿ-ում բարձր են գնահատել ՀՀ օմբուդսմենի պրոֆեսիոնալիզմը,
Նոյեմբերի 15-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի կողմից Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մասին:
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ու ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: