Հայերեն   English   Русский  
ՀՀ ոստիկանություն
Օգոստոսի 23-ին ժամը 11-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել նույն բնակավայրի 23-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:
Օգոստոսի 23-ին ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում, մի թոշակառու Նոյեմբերյանի սուպերմարկետի մանկական հագուստի բաժնի դարակի վրայից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 44.900 դրամ:
Օգոստոսի 23-ին ոստիկանության Նոյեմբերյանի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ Ոսկեվան բնակավայրի մի 50-ամյա բնակիչ հունվար-փետրվար ամիսներին հարակից հանդամասից առանց թույլտվության, ապամոնտաժելով ցինկապատ խողովակներն տեղափոխել է իր տան բակ:
Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար,
Օգոստոսի 22-ին Շուշիի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 01:00-ին շտապ բուժօգնության անձնակազմը օգնություն է ցուցաբերել ձախ և աջ դաստակների վնասվածքներ ստացած ՀՀ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1987թ. ծնված Է. Մ-ին:
Հանրապետությունում շարունակվում է Կանեփ-կակաչ-2019 համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում էլ Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպք:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները:
Օգոստոսի 22–ի երեկոյան «Արարատ-Արմենիա»- «Դյուդելանժ» ֆուտբոլոյին հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտ երկրպագուների միջեւ տեղի ունեցած բախումների արդյունքում 8 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։Քաղաքացիները բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից։
Երեւանում, օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: