Հայերեն   English   Русский  
«Զվարթնոց» օդանավակայան
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր:
Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 235,809 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.4 տոկոսով: Այս մասին հայտնեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 23:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել. անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:
Երկարատև բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ Երևան-Ռիգա-Երևան երթուղով իրականացվող չվերթների վերականգման հարցում։
«Զվարթնոց» օդանավակայանում արդեն հասանելի են չվերթի ինքնուրույն գրանցման տերմինալներ:
Անցած տարի Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է 2017թ. ցուցանիշը:
ՀՀ Մշակույթի նախարարությունն առաջարկում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 08-ից 14-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, շնորհիվ աշխատակիցների բարձր պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի, կանոնավոր չվերթերին զուգահեռ, հավուր պատշաճի սպասարկել է նաև 29 մասնավոր չվերթ՝ իր 430 ուղևորով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրերին չեն գրանցվել ո՛չ ուղևորների կուտակումներ, ո՛չ չվերթերի ուշացումներ․ «Զվարթնոց»-ն իր աշխատանքներն իրականացրել է հավուր պատշաճի:
Թվում է թե այս մոնոլիտ կառույցը դուրս է գեղարվեստականի սահմաններից, սակայն իրականում Սովետական տարիների ընթացքում այն համարվում էր երկրի հիասքանչ կառույցներից մեկը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: