Հայերեն   English   Русский  
ՊՎԾ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի ...
Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը բաց նամակ է հղել դատախազությանը իր գործի առնչությամբ.
Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի գործը կոծկելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Այսօր աշխատանքից ազատվել է Պետական վերահսկողական ծառայության իրավախորհրդատու Կարո Ղուկասյանը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ» և «Արարատ» ջրօգտագործողների ընկերություններում կատարած ուսումնասիրության արդյունքում չհիմնավորված ծախսեր,
ՀՀ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդն այսօր արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային 3 հարցով:Օրակարգի առաջին հարցը զեկուցեց բժշկական համալսարանում իրականացված ուսումնասիրության խմբի ղեկավար Դավիթ Ադյանը: Նա շեշտեց, որ ՊՎԾ-ի արձանագրված խնդիրները դրվագային բնույթ են կրում և ԵՊԲՀ-ում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել: Դավիթ Ադյանը նշեց, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արաձանք է ստացել բուհի ղեկավարության կողմից:
Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՊՎԾ ֆեյսբուքյան էջից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: