Հայերեն   English   Русский  
ցույց
Ի՞նչ ընդհանրություններ ունեն բողոքի գործողությունները մերձավորարևելյան երեք երկրներում՝ Իրանում, Իրաքում և Լիբանանում, և արդյոք դրանք փոխկապակցված են։ Այս թեմայի շուրջ է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
«Արաբական գարունը» փոխարինվել է «լատինաամերիկյան աշնամբ»․ այսպես են քաղաքագետները մեկնաբանում Հարավային Ամերիկայի երկրներում մեկը մյուսի հետևից ծավալվող հակաիշխանական ցույցերը։
Հոկտեմբերի 17-ից ի վեր Լիբանանում բողոքի ակցիաները չեն դադարում։ Ի սկզբանե զանգերի օնլայն հավելվածները հարկելու մասին որոշման դեմ ծավալված ցույցերը շուտով քաղաքական երանգ ստացան․ ցուցարարներն այժմ պահանջում են իշխանությունների հրաժարականը, արտահերթ ընտրություններ և նոր սահմանադրություն (ներկայում կրոնադավանաբանական համակարգ է գործում, որի պարագայում օրենքով հստակեցված է, թե իշխանության որ ճյուղի ղեկավարը կրոնական որ համայնքից պետք է ընտրվի)։
SUNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սուդանի առողջապահության նախարարության քարտուղար Սուլեյման Աբդուլջաբարը հայտարարել է, որ Սուդանում կիրակի օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 7 մարդ զոհվել է, 181-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ցուցարարների ճնշումների ներքո Հոնկոնգի իշխանությունները հետաձգել են արտահանձնման մասին օրենքի փոփոխությունների ընդունումը։ Ցուցարարները, սակայն, բավարարված չեն արձանագրված արդյունքով, նրանք պահանջում են չեղարկել նախագիծը և հրաժարվել փոփոխությունների նախաձեռնություններից։ Արդյունքում Հոնկոնգում արտահանձնման մասին օրինագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Խաղաղ ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե մահակներ ու փամփուշտ ...
Սուդանի մայրաքաղաք Խարթումում ցուցարարների ճամբարային վրանի ցրման հետևանքով զոհվածների թիվը 60-ի է հասել: Գրում է Russian.rt.com-ը:
Վենեսուելայում առաջացած քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլ նաև սպառնում է դառնալ նավթային դեֆիցիտի պատճառ՝ հանգեցնելով վառելանյութի գների բարձրացման։
BFMTV հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրատվամիջոցներին մեղադրել է, որ կեղծ տեղեկություններ են տարածում Փարիզում մայիսմեկյան ցույցի ընթացքում քաղաքացու ծեծի ենթարկած իր նախկին խորհրդական Ալեքսանդր Բենալիի գործի վերաբերյալ: Գրում է Gazeta.ru-ն:
«Պետք է սնանկացնենք բանկային համակարգը», «համատեղ ուժերով սնանկացնում ենք սուպերմարկետները». այս և նման կոչերն ու դրանց իրագործման ուղեցույցները, դյուրահավատ մարդկանց պնդումները, թե «հեղափոխությունից հետո բոլորիս վարկերը չեղարկվելու են», «հեղափոխությունից հետո բարձրագույն կրթությունն անվճար է դառնալու», մարդկանց ոգևորությունը, թե «ինչ ուզեմ, կանեմ» և դրա դրսևորումը ճանապարհային երթևեկության անարխիայի դրսևորմամբ, պայքարի ելած ընդդիմության «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքը ստիպում են սարսափել ապագայի ...
«Բարդ վիճակ է։ Իրար հասկանալու ցանկությունը կարծես չի իշխում»,- ասում է հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով ներքաղաքական ներկա իրավիճակն ու հնարավոր զարգացումները։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: