Հայերեն   English   Русский  
Բրեքսիտ
Կազմակերպիչների գնահատականներով՝ ավելի քան 1 մլն մարդ է այսօր՝ շաբաթ օրը մասնակցել բրեքսիտի դեմ քայլերթին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատն այսօր ընդունեց փոփոխությունը բրեքսիտի հետաձգման մասին: Իշխող Պահպանողական կուսակցության նախկին պատգամավոր Օլիվեր Լետվինի առաջարկին կողմ քվեարկեց խորհրդարանի ստորին պալատի 322 պատգամավոր, դեմ՝ 306: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն այսօր Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (բրեքսիտ) ժամկետի երկարաձգման կարիք չի լինի:
Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործիչները տեղեկացրել են, որ բրեքսիտի հետ կապված տարաձայնությունները մնում են:
«Վերջին տարիներին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այն հույսի ձայնն էր, որը կապված էր բրեքսիտի հետ,- մեջբերում է անում REGNUM գործակալությունը իսպանական El Mundo թերթից:-
Եվրամիությունը պետք է ճկունություն ցուցաբերի բրեքսիտի հարցում, հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան պատրաստ է լքել Եվրամիությունն առանց համաձայնության:
Մեծ Բրիտանիայի ղեկավար Բորիս Ջոնսոնը հրաժարվել է բրեքսիտի շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամլո ասուլիսին մասնակցելուց, երբ նրան սոլուցներով են դիմավորել կառավարության շենքի մոտ:
Վրաստանն ուրախությամբ տեղ կզբաղեցներ Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո: Այդ մասին երեկ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Երեկ Եվրամիության 27 երկրների առաջնորդները մի քանի ժամվա թեժ բանավեճից հետո, որտեղ Ֆրանսիան և Գերմանիան անսպասելիորեն տարբեր կարծիքներ հայտնեցին, կարողացան համաձայնեցնել Brexit-ի հետաձգման նոր՝ փոխզիջումային ժամկետը: Հիմա Լոնդոնը պետք է հասցնի հրաժեշտ տալ Եվրամիությանը մինչև հոկտեմբերի 31-ը, այլապես նա կհեռանա Եվրամիությունից նոյեմբերի 1-ին առանց համաձայնագրի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է թողնել իր պաշտոնը, եթե երկրի խորհրդարանը հավանություն տա բրեքսիտի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ կնքած իր համաձայնությանը: Այս մասին հայտնում է ITV News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: