Հայերեն   English   Русский  
ՀՀ Ազգային ժողով
Վաղը՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն է:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում քննարկվում էր նոր օրինագիծ, որով Հայաստանում ցանկանում են խստացնել գրպանահատների պատիժները։
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առաջարկած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը», որով առաջարկվում է խստացնել պատիժը կենդանիների հետ դաժան վերաբերմունքի համար։ Ինչպես ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննարկման ժամանակ, այս օրենսդրական փաթեթով մենք ցանկանում ...
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի 7-րդ գումարման նստաշրջանի հերթական նիստում հավանության արժանացան մի շարք օրինագծեր:
ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց Կենտրոնական բանկի վարչության անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։
ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցով գաղտնի քվեարկություն է ընթանում։
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ ԱԺ այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը խմբակցության» պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին ասաց, որ կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել վստահության հանրաքվե և ըստ այդմ անել հաջորդ քայլերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: