Հայերեն   English   Русский  
ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԲԴԽ-ն հայտարարությամբ հանդես կգա Նիկոլ Փաշինյանի «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում դատական համակարգի անկախության, դատավորների կողմից «տեր փնտրելու» հայտարարությունների վերաբերյալ։ «Այս պահին ԲԴԽ-ն հայտարարություն է նախապատրաստում դրա վերաբերյալ»,–ասաց նա։
Այսօր՝ հուլիսի 19-ին, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում անելու է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի երաշխավորի դատարանների անկախությունը:
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում են ԲԴԽ–ից։Տավարացյանը հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է, որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քիչ առաջ ժամանեց Բարձրագույն դատական խորհուրդ,
Այսօր՝ հուլիսի 19-ին, ԲԴԽ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԲԴԽ գիտնական անդամ Գրիգոր Բեքմեզյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներն այսօր ժամը 16:00-ին հանդիպելու են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։ «Այսօր առավոտյան մենք զանգահարել ենք իրեն և խնդրել ենք հանդիպել։ Դատավորի հետ քննարկելու ենք, թե ինչ ընթացակարգ է տեղի ունեցել, խուզարկությունն ինչպե՞ս է ազդել դատավորի գործունեության, անկախության վրա, խախտումներ կա՞ն, թե՞ ոչ»,-ասաց նա։
Բարձրագույն դատական խորհրդի անդամները քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում կայացրեցին մերժել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը։Այդ պահանհջով ԲԴԽ 3 գիտնական անդամներ՝ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը նախաձեռնել էին Խորհրդի նիստը, որը մեկնարկել էր երեկ՝ հուլիսի 18-ին:Նիստը երեկ հետաձգվել էր, քանի որ նախաձեռնողները միջնորդել էին Վճռաբեկ դատարանի երկու անդամներին որպես վկա ԲԴԽ նիստին հրավիրել։Այսօր վկայի կարգավիճակով ...
Բարձրագույն դատական խորհրդը հեռացավ խորհրդակցական սենյակ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հարցի լուծման վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի մեկ ժամից։
Այսօր՝ հուլիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը, ում լիազորությունները դադարեցնելու համար է գումարվել նիստը, դիմելով հավաքվածներին ասաց, թե ինչու է նորից երդում տվել ու ստանձնել պաշտոնը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: