Հայերեն   English   Русский  
Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը:
ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։
Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան հանդես կգա Ամուլսարի վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին նա գրում է իր ֆեյսբուքյան էջում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Շաբաթվա իրադարձությունների և քննարկումների առանցքում էին «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, տնտեսագիտականն համալսարանում ստեղծված ճգնաժամը, Երևանի սանիտարական վիճակը և Ամուլսարի հանքավայրը: Շարունակվում էին նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարը և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցերը:
Կառավարությունը հաղորդագրություն է տարածել Նիկոլ Փաշինյանի Ամուլսարի հանքի հետ կապված քննարկումից: Ըստ այդ հաղորդագրության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Քիչ առաջ ոստիկանության աշխատակիցները պատ կազմեցին և թոըշւյլ չտվեցին, որ Ամուլսարի հարցով բնապահպան ակտիվիստները մուտ գործեն Ազգային ժողովի այգու տարածք՝ ասելով, որ ԱԺ-ի անվտանգության աշխատակիցներեն նման հրահանգ տվել՝ ելնելով անվտանգության նորմերից: Քաղաքացիներն ընդամենն ուզում էին մտնել այգի և այնտեղ քննարկել Ամուլսարի հանքի շահագործման հարցը:
ՀՀ նախագահի նստավայրում ջերմուկցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: