Հայերեն   English   Русский  
զբոսաշրջություն
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ Արցախում այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլի համեմատ գրանցվել է զբոսաշրջության 42% աճ, իսկ մայիս ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 22% աճ:
Երևանում միայն Կասյան 12 հասցեում կարող եք այսքան ֆիլիպինցի տեսնել: Այստեղ է գտնվում Little Manila («Փոքրիկ Մանիլա») հոսթելը, որտեղ գրեթե ամեն օր ֆիլիպինցիների ակտիվ շարժ կա. գալիս են, մի քանի օր մնում, գնում: Բայց պարզվում է՝ ֆիլիպինցիները Երևան են գալիս ոչ թե իրենց մայրաքաղաք Մանիլայից, այլ հիմնականում՝ Դուբայից:
Կրոնական և պատմամշակութային տուրերում բավական շատ է ընդգրկված նաև Լոռու մարզը, ինչը հիմնականում պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրներով: Արկածային և հետիոտն զբոսաշրջության տեսակների մեջ նույնպես գերակշռում է Լոռին, դա էլ հավանաբար պայմանավորված է Լոռու մարզի ռելիեֆի բազմազանությամբ:
Ներկայումս Հայաստանի ներգնա տուրիզմի համար երկու ուղղություն կա՝ Ռուսաստան և Իրան: Պետք է քայլեր ձեռնարկել ինչպես այդ ուղղությունները զարգացնելու, այնպես էլ նորերը ներգրավելու համար: Բացի այն, որ մենք շեշտում ենք առաջին Քրիստոնյա երկիր լինելը, պետք է նաև տուրիստին հրավիրենք առաջին տուրիստի՝ Նոյի երկիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանում ներգնա և ներքին տուրիզմի զարգացման հեռանկարներից` ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը:
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը:
Եթե եվրոպական որևէ երկիր ունենար այնպիսի հզոր պատմամշակութային հուշարձան, ինչպիսին Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին է, ապա զբոսաշրջիկների հոսքն այնտեղ անսպառ կլիներ: Մինչդեռ համոզված եմ, որ անգամ մեզանից քչերն են այցելել Երևանից ընդամենը 35 կմ հարավ-արևմուտք գտնվող այս գողտրիկ ու գեղատեսիլ վայրը, որտեղ ամեն ինչ յուրահատուկ է ու արժեքավոր:
Ռուսական ինքնաթռի կործանման պատճառով Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրանցված ճգանաժամը մեծ հարված է հասցրել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին:
Արցախի կանչն այնքան ուժեղ է, որ անցած տարի ստեղծված #ԵկԱրցախ հաշթեգ-կոչը մինչ օրս գործուն է: Արցախ մեկնող քաղաքացիները սոցիալական ցանցերում իրենց ընկերներին ու հարազատներին այս կոչով խրախուսում են հետևել իրենց օրինակին ու այցելել մեր հայրենիքի այդ չքնաղ անկյունը:
Այսօր Sputnik Արմենիայի կենտրոնում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները խոսեցին Հայաստանում այլընտրանքային զբոսաշրջության դժվարությունների մասին: Նրանց խոսքով` Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ավիատոմսերի բարձր գները, բնության նկատմամբ տեղաբնակների վերաբերմունքը, զանգվածային ծառահատումները և պետական պատասխանատու կառույցների չհամագործակցված աշխատանքը:
Արա լեռը կարող է զբոսաշրջային վայր դառնալ: Այս մասին հայտնեց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: