Հայերեն   English   Русский  
զբոսաշրջություն
Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ: Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն:
Երևանում շարունակվում է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը: «Հայաստանի զարգացման հիմնախնդիրներ» ուղղության երկրորդ թեմատիկ նիստն անցկացվում է «Հայաստանյան զբոսաշրջության խթանումը՝ որպես մեր պատմության ու մշակույթի ներկայացման արդյունավետ եղանակ» խորագրի ներքո:
Ոիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.«Երկրում տուրիզմ են զարգացնում մի կողմից, մյուս կողմից դնում ամենապոպուլյար տուրիստական վայրերից մեկի շուրջ լեգենդը պետականորեն սխալ հանում։Հիմա Զորաց քարերը , որ տուրիստների համար հին աստղադիտարան էր, ում էր խանգարում ? Ոնց որ ուրիշ երկրներում տուրիստներին հրամցվող ու եկամուտ բերող բոլոր լեգենդները սաղ 100 տոկոսանոց ճիշտ ա։Հիմա էլ եկեք ապացուցենք, որ Արարատ սարը սովորական սար ա, իրա վրա ոչ մի տապան էլ չի իջել,Նոյը հեքիաթ ա կամ քարանձավի կոշիկը ...դե հա ...
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղի բնակիչ, հնագետ, կենդանաբան, 36-ամյա Ռոբերտ Ղուկասյանն անցած տարի վաճառել է կովը, այդ գումարով ուղևորվել Ալյասկա և այնտեղ արկածային զբոսաշրջության համաշխարհային համաժողովում ներկայացրել հարազատ Կալավանը:
Շոգից չորացած բնություն և անտանելի տապ, հատուկենտ ծառեր, մշտապես լիքը և «բուրումնավետ» աղբամաններ, անկանոն դասավորված ու ընդհանուր ձեռագիր չունեցող շենքեր, լուսացույցի կանաչ լույսին չսպասող ու իրենց հարմար վայրում ճանապարհն անցնող մարդիկ, տուրիստից գումար շորթող տաքսիստներ...
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը, կարևորելով բազմաթիվ զբոսաշրջիկների և մեր համաքաղաքացիների դիտարկումները, «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագրի շրջանակում մշակել է նոր երթուղի:Օգոստոսի 25-ից ամենօրյա կանոնավոր երթուղիներից բացի Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևան Սիթի Տուր»-ի «Գիշերային Երևան» խորագրով նոր երթուղին։ 45 րոպե տևողությամբ այդ երթուղով մայրաքաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան վայելելու երեկոյան Երևանը, մասնակիցը դառնալու Հանրապետության ...
Օգոստոսի 19-ին ժամը 18:00-ից մինչև 23:00-ը Կարապի լճի հարակից տարածքում 4-րդ անգամ կանցկացվի արդեն ավանդական դարձած Երևանի գարեջրի փառատոնը:
Կանադական Վանկուվեր քաղաքում տուրիստական ավտոբուստը մխրճվել է անցորդների բազմության մեջ:Այս մասին հայտնում է CTV News-ը:
2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով:
«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվում են ինչպես Երևան այցելող զբոսաշրջիկները, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչները: «Երևան Սիթի Տուր» երթուղու 6-րդ տարեջրջանի պաշտոնական մեկնարկը թեև տրվել է մայիսի 1-ից, սակայն հաշվի առնելով Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ «Երևան Սիթի Տուր» ծրագիրն աշխատել է դեռևս մարտ ամսից: Հիմնական այցելուները մարտին եղել են Իրանից ժամանած զբոսաշրջիկները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: