Հայերեն   English   Русский  
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Օգոստոսի 31-ին, ժամը 07:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 28-ին Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել: Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Լենքորանի շրջանում:
Օգոստոսի 27-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը. ավտոմեքենայի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 517 դեպք, որից 291-ը՝ արտակարգ:
Օգոստոսի 25-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 24-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում իր հարյուրօրյա գործունեությունն է այսօր ամփոփել Հրաչյա Ռոստոմյանը:
Օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Օգոստոսի 20-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «ԱՆԻ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: