Հայերեն   English   Русский  
Վաշինգտոն
Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունն ու համայնքը լուրջ ճնշումներ են գործադրում Օբամայի վարչակազմի նկատմամբ՝ պահանջելով ճանաչել Ցեղասպանությունը։ Երեկ հայտնի է դարձել, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հրատապ մեկնել է Վաշինգտոն մի քանի հարյուր անձիք բաղկացած շքախմբով։ Նրան Վաշինգտոն է հրավիրել ԱՄՆ պետքարտուղարը՝ Ցեղասպանության 100-ամյակի շեմին։ Թե ինչու են Չավուշօղլուին հենց այս պահին հրավիրել Վաշինգտոն, անհայտ է, սակայն այն, որ թուրքական կառավարությունը ցայտնոտի մեջ է, ակնհայտ է։
ԱՄՆ-ում բնակվող թուրքերը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մեծածավալ հակահայկական ակցիա են սկսել:
Երեկ, Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) գործադիր տնօրեն Բրայան Արդունին հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև, որտեղ նա նախանշեց քաղաքականության 9 կարևոր առաջնահերթություններ ամերիկահայ համայնքի համար 2016թ.-ի ֆինանսական տարում: Համագումարը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացնում է ամենամյա հատկացումների վերաբերյալ իր կարծիքը ավելի քան մեկ տասնամյակ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանի նախագահի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում մի քանի անգամ շփոթել է նրա անունը և անվանել նախկին նախագահի անունով: Գրում է Russian.rt.com-ը:
Վաշինգտոնը շարունակում է մտահոգություն հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության, այդ թվում` լրագրողների վիճակի վատթարացման կապակցությամբ: Այս մասին ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Բերը վերոնշյալ կառույցի մշտական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:
Վաշինգտոնում Հայկական երիտասարդական ֆեդերացիայի անդամները Ադրբեջանի դեսպանատան դիմաց հիշատակել են Բաքվի ջարդերի 25-ամյա տարելիցը և դատապարտել են Բաքվի շարունակական հակահայկական ագրեսիան՝ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատության և անվտանգության կոչ հնչեցնելով, հաղորդում է Թերթ.ամը`վկայակոչելով Հայկական երիտասարդական ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունը:
ԱՄՆ-ի մայրաքաղաքում այսօրվանից սկսած ազատ կերպով կարելի է մարիխուանա ծխել:
Վաշինգտոնի և Օրեգոնի շրջաններում սպիտակ գույն ունեցող զանգված է թափվում, սակայն դրա ծագումը անհայտ է:Արտակարգ իրավիճակների աշխատակիցները հայտնել են, որ դա կարող է տարբեր պատճառներ ունենալ, և մոխիրը կարող է աշխարհի այլ հատվածներից եկած լինել:
Հունվարի 12-ին ԱՄՆ-ում` Վաշինգտոնում, կանցկացվեն Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումներ: “Ադրբեջանում անկախ ձայները լռեցնելը” խորագրով քննարկումը կազմակերպել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED):
Վաշինգտոնում գործող «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ բրիտանացի Թոմաս դե Վաալը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը այլ երկրների և միջազգային կառույցների աջակցության կարիքն ունի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: