Հայերեն   English   Русский  
Վաշինգտոն
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Սպիտակ տունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վաշինգթոն է հրավիրել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է արգելել փաստաթղթերում սեռի փոփոխությունը: Այդ մասին գրում է The New York Times-ը:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի շահերի հաջորդ մշտական ներկայացուցիչը հավանաբար կին կլինի: Այդ մասին հոկտեմբերի 20-ին, ըստ Reuters գործակալության տեղեկության, հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դուստր Ջեննա Բուշ-Հագերը հայտնել է, որ Սպիտակ տանն ուրվականներ կան: Այդ մասին, ինչպես գրում է Huffington Post պարբերականը, նա հայտնել է NBC հեռուստակայանի շոուի ժամանակ:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է մարդաբան (անտրոպոլոգ) Հենրի Ֆիլդի 1943 թվականի զեկույցը, որում արձանագրված է, որ նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը սադոմազոխիստական հակումներ է ունեցել, ինչպես նաև՝ նույնասեռական:
Վաշինգտոն նահանգի գերագույն դատարանը երեկ որոշեց, որ մահապատիժը հակասահմանադրական է: Ինչպես հաղորդել է The Seattle Times-ը, դատարանի հինգ անդամ պնդել է, որ «մահապատիժը օրինական ուժ չունի, քանի որ կիրառվում է կամայականորեն և ռասայական գործոնի ազդեցության տակ»:
Նիկկի Հեյլին հեռանում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից: Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Axios պարբերականը, հղում անելով երկու աղբյուրի, տեղեկացրեց, որ Դոնալդ Թրամփն ընդունել է նրա հրաժարականը:
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, իրավապահ մարմինները ավելի քան 300 ցուցարարների են բերման ենթարկել ԱՄՆ Սենատի մասնաշենքերում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Կապիտոլիումի ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Եվա Մալեցկին:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը հայտարարել է, որ Վաշինգթոնը չի կարող ստիպել Մոսկվային փոխել Ուկրաինայի շուրջ դիրքորոշումը: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: