Հայերեն   English   Русский  
աճուրդ
Մերկ դերասանուհու լուսանկարները, որոնք արվել են նրա մահվանից ոոշ ժամանակ առաջ, աճուրդում վաճառքի կհանվեն
1976թ. Մոսկվայի «Դմիտրովսկի կրեմլ» թանգարան-արգելոցից գողացված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ռեվելի տեսարանը» կտավը Շվեյցարիայում հանվել է աճուրդից: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը: Գրում է Russian.rt.com-ը:
Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ` կանադական Lucara Diamond Corp ընկերությունը հայտնել է 53 միլիոն դոլարով աշխարհում մեծությամբ երկրոդ ալմաստի վաճառքի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
ՀՀ կառավարությունը թույլատրել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ՝ աճուրդի հանել զրահապատ «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի ավտոմեքենան (թողարկման տարեթիվը` 1982 թվական): Ավտոմեքենան սպասարկել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյա նին՝ նրա նախագահության ժամանակաշրջանում:Ըստ նախագծի հիմնավորման, գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու: Այն տեղի է ունենալու օգոստոսի 31-ին: Իսկ աճուրդի մեկնարկային գինը կկազմի 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ:
«Տիտանիկ» ֆիլմի 20-ամյակի կապակցությամբ պատվավոր գալա-աճուրդի շրջանակներում, որը կազմակերպել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հիմնադրամը, դերասանի և Քեյթ Ուինսլեթի հետ ընթրիքի հնարավորություն է աճուրդի հանվել: Գրում է Popcornnews.ru-ն:
Washington Examiner պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ-ում կայանալիք Նեյթ Սանդերսի աճուրդի շրջանակներում կվաճառվի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նկարած նկարը, որում նա պատկերել է Նյու Յորքում իրեն պատկանող Trump tower երկնաքերը: Գրում է Gazeta.ru-ն:
Առաջին Դիսնեյլենդի քարտեզի բնօրինակը, որը 1953թ. նկարել է ամերիկացի նկարիչ և մուլտիպլիկատոր Ուոլթեր Դիսնեյը, աճուրդում վաճառվել է 708 հազար դոլարով: Գրում է Russian.rt.com-ը:
Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին.«Երևանի Նոր Նորք վարչական տարածքի Թոթովենցի 3/9 հասցեի վրա գտնվող կանաչապատ տարածքի նկատմամբ տրվել է սեփականության իրավունք, որի վրա հունիսի 18-ին կատարվել է 13 ծառերի հատում և սեփականատերը, որն այդ օրը ներկայացրեց տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն ու շինթույլտվությունը: Սեփականատերը պնդում էր, որ տարածքը ձեռք է բերել աճուրդով և վճարել է 12մլն դրամ:
Դերասանուհու հագուստների նախնական արժեքը 100000 դոլար է գնահատվել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: