Հայերեն   English   Русский  
ընտրություններ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի քանի նախարարների հրաժարականին, որոնք օրենքի համաձայն պարտավոր են այդ քայլին գնալու առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է. "ԼՂՀ խորհրդարանի մայիսին նշանակված ընտրությունները կարող են ինտրիգային լինել, որովհետև դրանց՝ ընդդիմությանն աջակցելու միջոցով, մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, վերջին տարիներին Մոսկվայում բնակվող Սամվել Բաբայանը: Այս հանգամանքը կարող է նույնիսկ որոշակի ցնցումների տեղիք տալ: Հետաքրքիր է նաև այն հացը, թե արդյո՞ք Բաբայանը սահմանափակվելու է Ղարաբաղով, թե՞ այդ ընտրություններն առիթ են՝ հայաստանյան քաղաքական ...
«Յուրաքանչյուր ուժ, որն ուզում է հանդես գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ, պետք է հիմնավորի իր ներկայությունը, բայց ԲՀԿ-ին սա չի արել», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` նշելով, որ վճռական գործընթացները քաղաքական դաշտում սկսվեցին այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն փորձում էր սեփական կշիռը քաղաքական դաշտում փոփոխության ենթարկել. գուցե Սարգսյանի ելույթում հնչած պատասխանը հենց սրան էր ուղղված:
«Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ կուսակցությունը լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում:
Ադրբեջանական “Meydan TV” կայքը տեղադրել է տեսանյութ, որը ֆիքսել է Ադրբեջանում տեղական ինքնակառավարման ընտրությունների ընթացքում իրականացված խախտումները:
Իսրայելի ղեկավարող կոալիցիան բաժանվել է, ինչի հետևանքով մարտին՝ նախատեսվածից երկու տարի շուտ ընտրություններ են նշանակվել:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության հիմքերի վրա: Հայ-իրանական հարաբերությունները ...
Այս տարվա օգոստոսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախընտրական զարգացումների ու նախապատրաստությունների, ինչպես նաև Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ:
Սիրիայում ավարտվեցին հունիսի 3-ին նշանակված նախագահական ընտրությունները, սակայն վերջնական արդյունքները պաշտոնապես հայտնի կլինեն հունիսի 5-ին:
Ուկրաինայում կիրակի կայացան նախագահական ընտրություններ: Ենթադրություններ կային, որ ընտրություններին քաղաքացիների անհրաժեշտ քանակությամբ մասնակցություն չի լինի և ելքը կորոշվի երկրորդ փուլով, բայց ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմեց 60,29%, ընտրությունները կայացած համարվեցին: Ուկրաինան նոր նախագահ ունի, որ «Ռոշեն» քաղցրավենիքի գործարանի սեփականատեր, միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: