Հայերեն   English   Русский  
ընտրություններ
Իսպանիայի կառավարությունում կրկին փորձում են նոր կոալիցիոն կառավարություն ձևավորել: Այս անգամ հերթը սոցիալիստներինն է: Վերջիններիս առաջնորդ Պեդրո Սանչեսը խորհրդարանի քվեարկությանն է ներկայացրել իր ծրագիրը, որը պետք է վստահության քվե ստանա չորեքշաբթի օրը:
2016-ն ԱՄՆ-ի համար ընտրական տարի է: Երկրի պատմության ընթացքում 58-րդ անգամ ամերիկացիները նախագահ կընտրեն. փետրվարի 1-ից մեկնարկել են նախընտրական փրայմերիզները: Ողջ տարին ձգձգվող և նահանգ առ նահանգ իրականացվող ընտրությունների արդյունքում դեկտեմբերին հայտնի կդառնա ԱՄՆ-ի նոր` 45-րդ նախագահի անունը, որն էլ պաշտոնավարումը կսկսի 2017-ի հունվարի 20-ից:
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀԿ-ում հներ-նորեր «միսկրծոցին» նոր թափ է հավաքել: Հները կարծում են, թե Արմեն Աշոտյանին խաղից հանելուց հետո (իրականում Արմեն Աշոտյանին նոր, ավելի բարձր թռիչքի համար «վայրէջքային» դաշտ են տարել, ինչի մասին խոր լռություն է, որովհետեւ մտավախություն կա, որ բարձրաձայնումը հների ինքնազգացողության վատացման նոր նոպայի առիթ կդառնա) հները սկսել են լրջորեն աշխատել Երեւանի քաղաքապետի «պոստի» «ուղղությամբ»:
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին հայտարարությամբ է հանդես եկել, որով կարևորել է տարածաշրջանում կայունության ապահովումը և ողջունել Պաղեստինի հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը: Հայտնում է arabic.sputniknews.com-ը:
По данным местного агентства «Пажвак», один человек погиб и пятеро были ранены при взрыве близ здания парламента в столице Афганистана Кабуле. Передает Russian.rt.com.
«Առաջիկա երկու-երեք շաբաթների ընթացքում Իրանը կսկսի գերտերությունների հետ ստորագրած միջուկային ծրագրի իրականացումը», - նշել է երկրի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի հեռուստաուղերձի ընթացքում:
Շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում առնվազն 18 կանայք մանդատ են ստացել:
Ֆրանսիայի աջական «Ազգային ճակատ» կուսակցությանը ընտրությունների եզրափակիչ փուլում երկրի նահանգներից ոչ մեկում չի հաջողվել հավաքել ձայների մեծամասնությունը, չնայած այն բանի, որ առաջին փուլի արդյունքում կուսակցությունը պատմական հաջողություն էր արձանագրել` որակվելով որպես Ֆրանսիայի ամենամեծ ժողովրդականություն վայելող կուսակցություն:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խմբագրություն էր զանգել Գյումրիի մեր ընթերցողներից մեկը եւ ասում էր, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլեւ դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության։
Դեկտեմբերի 6-ին Շիրակի մարզի 9 համայնքներում բնակիչները քվեարկում էին ոչ միան սահմանադրության փոփոխությունների, այլև համայնքի ղեկավար ընտրություններում: Բոլոր համայնքներում վերընտրվել են գործող գյուղապետերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: