Հայերեն   English   Русский  
ընտրություններ
Չնայած մոտեցմանը, թե մեկի օրինակով բոլորի մասին կարծիք կազմել չի կարելի, սակայն հետընտրական այս փուլում թերևս կարելի է կարծիք կազմել Հայաստանի գյուղական համայնքների մեծամասնությունում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ դիտարկելով մի քանի օրինակներ: Քվեարկության արդյունքների նմանատիպությունը հուշում է, որ իրավիճակն ու գործընթացներն էլ նման են եղել:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Մոսուլում և Հալեպում իրավիճակի շուրջ ամերիկյան քաղաքական գործիչների մոտեցումների տարբերության մասին լրագրողների հնչեցրած հարցին: Գրում է Russian.rt.com-ը:
Այս համարում կանդրադառնանք ընտրական գործընթացներում առանցքային դերակատարում ունեցող որոշ սուբյեկտների՝ դիտորդներին, վստահված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ինչ-որ մեկի ներքին գործերին կամ ընտրական գործընթացներին միջամտել: Գրում է Russian.rt.com-ը:
Հայաստանում ընտրությունները երբեք տեխնիկապես այնքան հագեցած չեն եղել, որքան ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները, բայց երբեք այդքան թղթի գերածախս էլ չի եղել, որքան այս ընտրություններում կլինի: Էլ չասենք, որ այս ընտրություններում ընտրատեղամասերը կլինեն շատ բազմամարդ:
Նիդեռլանդների ընտրությունները՝ հասարակական տրամադրության ցուցիչ
Ինչպես գիտենք, ապրիլի 2-ին Հայաստանում համապետական ընտրություններ են: Այս ընտրությունն առանձնանում է նրանով, որ այն առաջին հանրապետական ընտրությունն է սահմանադրական փոփոխություններից և նոր ընտրական օրենսգրքի ընդունումից հետո: Նոր ընտրական օրենսգրքի ընդունումն ուղեկցվեց բազմաթիվ քննարկումներով, կարևոր ու հետաքրքիր հարցադրումներով և արդյունքում ընդունվեց բավականին խրթին, նախորդից էապես տարբերվող, բազմաթիվ նորամուծություններով հարուստ ընտրական օրենսգիրք:
«Բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց համաձայնությունը տային, ինչը չեն արել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլից 2-ից տեղափոխելու հնարավորությանը: Կիրակի օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ էր արել ընտրություններին մասնակից դաշինքներին եւ կուսակցություններին՝ համաձայնության գալ եւ առաջարկել իշխանությանը՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզում նախընտրական կրքերը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում գրանցված թեկնածուների միջեւ խիստ թեժանում են: Ինչպես հայտնի է, այստեղից պատգամավոր են ուզում դառնալ ՀՀԿ–ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու ԱԺ պատգամավոր Նավոն` Նահապետ Գեւորգյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: