Հայերեն   English   Русский  
ԱՄՆ Պետդեպարտամենտ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը պատասխանել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ սիրիական Աֆրինի առնչությամբ հայտարարությանը՝ նշելով, որ «Ձիթենուճյուղ» ռազմական գործողությունն ուղղված է ահաբեկիչների դեմ և չի ազդում խաղաղ բնակիչների վրա:
Վաշինգթոնը կարող է պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Հեզեր Նաուերթը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին աշխատանքից հեռացնելու որոշման մասին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը ճեպազրույցի շրջանակներում Ռուսաստանին միջազգային պայմանագրերի խախտման մեջ է մեղադրել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի շրջանակներում նորագույն զինատեսակներ է ներկայացրել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Մայդանի տարելիցի կապակցությամբ դիմել է Ուկրաինայի իշխանություններին, որպեսզի կոչ անի հետագա բարեփոխումներ իրականացնել: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել «սիրիական ռեժիմի կողմից շարունակվող քիմիական հարձակումների» վերաբերյալ և պատասխանատվությունը թողել Ռուսաստանի վրա: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Իրանին ազատ արձակել ամերիկացի քաղաքացիներին, այդ թվում Բաքեր Նամազիին, որը ձերբակալվել էր Իրանի իշխանությունների կողմից նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերտն ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըին 6 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճռի առնչությամնբ հայտարարությամբ է հանդես եկել:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր զարմանքն է հայտնել այն պետությունների թվում հայտնվելու առնչությամբ, ուր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տալիս անվտանգության սպառնալիքի պատճառով չայցելել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգթոնը Ռուսաստանում «ռեժիմի» վերաբերյալ պատրանքներ չունի: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: