Հայերեն   English   Русский  
համերգ
«Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) համերգով հանդես է եկել Լեհաստանի Կրակով քաղաքում: Լեհաստանում արդեն ճանաչում վայելող երգչախումբը հոկտեմբերի 30-ին կատարել է մեծանուն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Te deum» ստեղծագործությունը Կրակովի Կամերատա լարային նվագախմբի և Վարշավայի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմի հետ՝ դիրիժոր Յուրեկ Դիբալի ղեկավարությամբ:
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։
Անկախը ներկայացնում է առաջիկա շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով հանդես եկան Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Հոկտեմբերի 4-ին անցկացված երեկոյին կոլեկտիվները ղեկավարեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ին հանդես կգա ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ):
Կանադացի հանրահայտ երգչուհի Սելին Դիոնը հանդես կգա հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք խոշոր համերգային ծրագրում: Համերգը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում:
Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգով: Համերգը կանցկացվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 30-ին, ժամը 19:00: Երգչախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Նշենք, որ երեկոյին կոլեկտիվը կներկայացնի Կոմիտասի, Երվանդ Երկանյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտին Վարդազարյանի, Վիլյամ Վայների ստեղծագործությունները, ինչպես նաև Գրիգոր Առաքելյանի մշակումները:
Հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ` մեկ համերգային երեկոյին. Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 13-ին, ժ. 19:00 կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: «Դաշնամուրային զուգանվագ» խորագրով համերգային երեկոյին հանդես կգան Սեդրակ և Կամիլա Երկանյանները (դաշնամուր):
Մոնակոյում առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի օրերը, որի շրջանակում «Opéra Monte-Carlo»-ի « Salle Garnier » սրահում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: