Հայերեն   English   Русский  
առևանգում
Վրացական ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիվի Թարգամաձեն պնդում է, որ Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի առևանգումը կազմակերպել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ազգականը:
Ես ցնցված եմ, թե ինչ է տեղի ունեցել Աֆղան Մուխթարլըի՝ ադրբեջանցի լրագրողի և ակտիվիստի հետ, ով առևանգվել և դաժան ծեծի է ենթարկվել Թբիլիսիում, այնուհետև բռնի փոխանցվել է Ադրբեջանին, որտեղ նրան կալանավորել են՝ մեղադրելով սահմանի ապօրինի հատման մեջ:
Մայիսի 29-ի երեկոյան Թբիլիսիում անհետացել էր Վրաստանում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըն: Վերջինիս հարազատները մտավախություն էին հայտնել, որ Խուխթարլըին կարող է ձերբակալված լինեն Ադրբեջանի իշխանությունները:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության նպատակով 07.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչներ Ռազմիկ Հովհաննիսյանն ու Գոռ Չոբանյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բացահայտ առևանգել են նույն քաղաքի բնակիչ Էդվարդ Սարիբեկյանին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:
Գերագույն Ռադայում «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն առևանգվել է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Օդեսայի մարզի դատախազությունը:«Ոչ մի մանրամասները այս պահի դրությամբ չկան, սակայն մենք կարող ենք հաստատել առևանգման փաստը», - հայտնել են Օդեսայի շրջանի դատախազի մամլո ծառայությունից:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դատախազությունը քրեական հետաքննություն է հարուցել առևանգման գործով: Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, այլ իրավապահ մարմինների հետ համատեղ, համապատասխան միջոցառումներ ...
Ադրբեջանում հունվարի 24-ին անհետ կորած ակտիվիստ Ահսան Նուրուզադեն նույն օրը դատապարտվել է 10 օրվա կալանքի ոստիկանության չենթարկվելու մեղադրանքով: Օրենքը խախտելով՝ նրան մինչև հունվարի 30-ը պահել են երկրի Ներքին գործերի նախարարության՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ այդ մասին չհայտնելով նրա հարազատներին և թույլ չտալով հանդիպել փաստաբանի հետ:
Ադրբեջանում գործող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը խստորեն դատապարտել է բլոգեր Մեխման Հուսեյնովի նկատմամբ ոստիկանության անմարդկային վերաբերմունքը և կասկած չունի, որ դրա հետևում կանգնած է երկրի քաղաքական ղեկավարությունը: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, այս մասին նշված է Ազգային խորհրդի հայտարարությունում:
Հունվարի 9-ի երեկոյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի կենտրոնում քաղաքացիական հագուստով անձանց կողմից առևանգվել է հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: