Հայերեն   English   Русский  
առևանգում
Հյուսիսային Նիգերիայում Բոկո Հարամի զինյալների կողմից առևանգված տասնյակ աշակերտուհիները արդեն երեք օր է ինչ համարվում են անհայտ կորած:
Թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում Թուրքիայի երկու քաղաքացիների անհետացման մասին: Դա տեղի է ունեցել անմիջապես այն բանից հետո, ինչ ադրբեջանական դատարանը վերջիններիս կալանքից ազատ է արձակել, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան:
Թուրքիայի իշխանությունները հերքել են այն տեղեկությունը, թե Սպիտակ տան նախկին օգնական Մայքլ Ֆլինը մասնակցել է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին առևանգելու և նրան Թուրքիա տեղափոխելու մտադրության դավադրությանը: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատնից հայտնել են, որ այդ պնդումները «բացարձակապես կեղծ են, ծիծաղելի և անհիմն»:
Սեպտեմբերի վերջին օրերին Մալաթիա վարչական շրջանում մի աղջիկ է առևանգվել:Ըստ 21-ամյա աղջկա հայտարարության՝ իրեն առևանգվել են երկու երիտասարդ, բռնությամբ նստեցրել են ավտոմեքենա, ապա տարել Ջրվեժ, որտեղ էլ մի տանը երկու օր պահել են փակի տակ:Ընդ որում աղջկան առևանգել են գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, թե ինչ է իրականում տեղի ունեցել, դա կպարզեն իրավապահները:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է Արարատի մարզի բնակիչը՝ նախկին կնոջն առևանգելու կասկածանքով։
Հունիսի 27-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին ընդունել է Ադրբեջանում կալանքի տակ գտնվող լրագրող Աֆղան Մուխթարլըի կնոջը՝ Լեյլա Մուսթաֆաևային: Հանդիպումը կայացել է վերջինիս խնդրանքով: Մուսթաֆաևան շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին իր կալանավորված ամուսնու նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
Կոլումբիայի հյուսիս-արևելքում «Ազգային ազատագրական բանակ» կազմակերպության անդամները երկու հոլանդացի լրագրողների են առևանգել: Գրում է Russian.rt.com-ը:
Սլովենիայի մայրաքաղաքում՝ Լյուբլյանում, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) խորհրդի շրջանակներում եվրոպացի ազատականների հանդիպմանը խստորեն դատապարտվել է ադրբեջանցի անկախ լրագրող և իրավապաշտպան Աֆղան Մուխթարլըի առևանգումը, ով Ադրբեջանի կառավարության հետապնդումներից ապաստան էր գտել Վրաստանում:
Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանը՝ Իլգար Մուրգուզովի նախագահությամբ, մերժել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի կալանքի որոշման առնչությամբ ներկայացված բողոքը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: