Հայերեն   English   Русский  
ապրիլյան պատերազմ
«Իմ նպատակն է ճշմարտությունը թողնել ճշմարիտ մարդկանց դատին»,- ասում է բանասեր, երկարամյա մանկավարժ և 14 գրքերի հեղինակ Վիոլետա Մնացականյանը: Նա հավելում է, որ գրքեր գրելիս որևէ մեկից գնահատանք ու աջակցություն չի ակնկալում, գիտակցում է, որ իր գործն ավելի շատ ուղղված է ապագա սերունդներին: 100 տարի հետո Հայաստանի երրորդ Հանրապետության անցուդարձի, վարքուբարքի մասին նաև իր գրքերով են պատկերացում կազմելու:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ Առաջին Հանրապետության հարյուրամյակի առիթով անձամբ շնորհավորելու կենտրոնում բուժվող զինվորներին:
Այսօր՝ ապրիլի 8-ին, Ապրիլյան հերոսամարտի 2-րդ տարեդարձի առթիվ Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքի վարչական տարածքում, Սևան-Գավառ մայրուղու հարևանությամբ տեղադրվել է 21 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որն հավերժացնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին դեռ շատ են խոսելու ու գրելու: Նրանք՝ այդ երիտասարդ տղաները, մեկ օրում դարձան մեր պատմության առասպելածին զավակները, նրանք իրենց անկատար երազանքներով ու մկրատված կյանքով մի նոր կյանքի սկիզբ ավետեցին:
Ապրիլի 5-ը Տերլամ Մարկոսյանին երկրորդ կյանքի հնարավորություն տվեց:
«Ապրիլյան պատերազմը լակմուսի թուղթ էր, որը բացահայտեց ինչպես մեր ուժեղ, այնպես էլ թույլ կողմերը, հայ զինվորի տոկությունն ու անկոտրում ոգին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։
«Ապրիլյան պատերազմի բացասական հետևանքները կապված են մարդկային կորուստների հետ: Սակայն մյուս կողմից, այն շատ կարևոր էր դաս էր: Հայաստանը կարծես թե դուրս եկավ 1994 թվականից հետո ստեղծված թմբիրից, երբ հակառակորդի լայնամասշտաբ հարձակումը հնարավոր չէր համարվում»:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցի բակում բացվել է կրթօջախի նախկին սան, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանը:
Հարց. Ինչպես կմենաբանեք Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ այսօր այրված հայտարարությունը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: