Հայերեն   English   Русский  
Քիմ Քարդաշյան
ՀՀ ԿԳՆ ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիմ Քարդաշյանից հետո Ֆեյսբուքում հավանումների և կիսումների պատշաճ թիվ ապահովելու համար պետք է առնվազն Չինաստանի կրթության նախարար դառնալ»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք Քիմ Քարդաշյանն ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի և քրոջ` Քլոեի հետ մեկնել է Իսրայել: Գրում է Novostink.ru-ն:
Երեկ Երուսաղեմի 12-րդ դարի հայկական եկեղեցում Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մկրտեցին իրենց դստերը` Նորթին: Քիմ Քարդաշյանի դստեր կնքամայր է դարձել Քլոե Քարդաշյանը:
Քիմ Քարդաշյանը գնաց, բայց նրա ու ամուսնու առաջացրած «իրարանցումը» Հայաստանում դեռ երկար կհիշվի: Նաև դեռ երկար կողմ ու դեմ կարծիքներ կլինեն`պետք էր արդյո՞ք, որ Քիմը Հայաստան գար, պետք է արդյո՞ք, որ Հայաստանը նրա միջոցով ճանաչվի, ճիշտ էր արդյո՞ք նրան վարչապետի մակարդակով ընդունելը կամ օդանավակայանում նրան աղուհացով դիմավորելը: Բնական է, որ թվարկված հարցերում կարող են տարբեր կարծիքներ լինել: Բայց, անցած շաբաթվա եղելությանը հայացք ձգելով ու ամփոփելով արդյունքները, վստահաբար կարելի է բոլոր հարցերին ...
Այսօր Հայաստանից Իսրայել մեկնած Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը իրենց 22 ամսական աղջկան` Նորթ Ուեսթին քիչ հետո կկնքեն Երուսաղեմում` 12-րդ դարի հայկական եկեղեցում:
«Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը կարող էր ձանձրացած լինել Քիմ և Քլոե Քարդաշյանների հետ Հայաստանի տեսարժան վայրերը այցելելուց և Հայաստանում իրենց վերջին` կիրակի օրը 37-ամյա ռեփերը ցատկել է Երևանի կենտրոնում գտնվող Կարապի լիճը` անակնկալի բերելով իր երկրպագուներին»,-այս մասին գրում է Daily Mail-ը` անդրադառնալով Քանյե Ուեսթի երեկվա երևանյան համերգին: Պարբերականը գրում է. «21-անգամ Գրեմմի շահած երգիչը երգել է 6 երգ ու չլմփացրել ջուրը` ի զարմանս իր անվտանգությունն ապահովող ոստիկանության և անվտանգության ...
Քիմ Քարդաշյանը, Instagram-ի իր էջում մեկնաբանելով երեկ Օպերայի շրջակայքում` Կարապի լճի մոտ, Քանյե Ուեսթի ինքնաբուխ համերգը և հայաստանյան իր այցը, գրել է.«Շնորհակալ եմ նրանց, ովքեր գիշերը եկել էին Քանյեի ելույթը տեսնելու: Այս ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ անհավանական գիշեր էր: Կկարոտեմ այն»:
Քարդաշյանների ավագ քույր Քորթնի Քարդաշյանը Ինստագրամում գրառում է կատարել՝ բացահայտելով Հայաստան չգալու պատճառները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: