Հայերեն   English   Русский  
Վազգեն Մանուկյան
«Անցյալն իհարկե պետք է իմանալ, անցյալից պետք է դասեր քաղել, անցյալի վրա պետք է սովորել, բայց ոչ թուրը վերցրած՝ անցյալը ջնջել:
«Կարծում եմ՝ Արման Բաբաջանյանը գործիք է և ոչ ամեն մեկը կհամաձայներ այդպիսի գործիք լինել»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է հենց Արման Բաբաջանյանն ստանձնել «բացահայտումների» առաջամարտիկի դերը:
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում է ներկայացրել վարչապետին՝ իրեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ, ասաց, որ եթե իրեն ասելու բան ունեն, թող կանչեն, նայեն աչքերին ու խոսեն, այլ ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով պղտորեն հասարակական տրամադրությունները:
Աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, համընդհանուր գլոբալիզացիայի, ինտեգրացիայի պայմանները փոխվել են, բոլոր երկրներում գլուխ են բարձրացնում այն ուժերը, որոնք ազգային են, պետականամետ են, իսկ մեր հասարակությունն այսօր այնքան բզկտված է, որ ես նման բան չեմ տեսել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող 269 բանաձևի ընդունման մասին:
Արման Բաբաջանյանի սևեռումը Վազգեն Մանուկյանի վրա բոլորի ուշադրությունը սևեռեց ինքզինքն անկախ պատգամավոր ներկայացող Բաբաջանյան երևույթի վրա:
Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու «փայլուն» միտքը «նոր Հայաստանի» թիվ 1 գործ տվողի ուղեղում երեկ չի ծնվել եւ, մեծ հաշվով, կապ չունի Հայաստանի թիվ 1 ահաբեկիչ Նաիրի Հունանյանի հետ երկու ժամանոց «անկեղծ, անկաշկանդ եւ խիստ տպավորիչ» գրույցի հետ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: