Հայերեն   English   Русский  
Հայաստան
Հուլիսի 30-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել վեց հրշեջ-փրկարար և մեկ մարտական հաշվարկ:
Հուլիսի 29-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության հարցերով նախարար Ջեյսոն Քենիին:
Հուլիսի 29-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ԱԳ նախարար, հանձնաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման, մշակութային բազմազանության նախարար, Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քեննիի գլխավորած պատվիրակությանը:
Հուլիսի 24-ին, ավանդույթի համաձայն, ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է երկրի ղեկավարի հետ: Խորհրդի անդամները Սերժ Սարգսյանին են ներկայացրել հանրությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպիսիք են արտագաղթը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, սահմանամերձ գոտու ամրապնդումն ու անվտանգության ապահովումը և այլ հարցեր:Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք ընտրել են այնպիսի հարցեր, որոնք հիմնարար են և վերաբերում են ոչ միայն ներկա իրավիճակին ...
2013 թվականը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական կյանքում աննշան չանցավ: Տարին սկսվեց քաղաքական բուռն գործընթացով` նախագահական ընտրություններով, որը, ինչպես քաղաքական տարին ամփոփելիս նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, տրվեց ընտրական ցիկլի փակումը, որի ժամանակ անգամ «ռեմոնտչիկ» քիլլերի կողմից «կրծքից զարկված» նախագահացու էլ ունեցանք` ի դեմս Պարույր Հայրիկյանի:
Սոլակ-1 նորահայտ հնավայրում հնագետները դեռևս պեղել են ամրոցի միայն մեկ սենյակըԿոտայքի մարզում հետախուզական նախագծի (KSP) շրջանակում հայ-իտալական արշավախումբը նոր հնագիտական համալիր է հայտնաբերել: Նախնական դիտարկումների համաձայն` ամրոցը կարելի է թվագրել Ուրարտական ժամանակաշրջանով (Ք.ա․ IX-VII դդ.), ամենայն հավանականությամբ այն ամրոցային համակարգի մաս է կազմում, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին։ Հայ – իտալական համագործակցության ...
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել առաջնային գծում ինժեներական ...
Արտավազդ Բ արքայից արքան (մ.թ.ա. 55-34) ոչ միայն հմուտ էր դիվանագիտական արվեստում և քաջ` ռազմի դաշտում, այլև Հին աշխարհի ամենաուսյալ ու կիրթ մարդկանցից էր: Որպես գահակալ` նա երջանիկ էր, որ ողջ կյանքը նվիրեց հայությանն ու Հայաստանին, դժբախտ, որ կյանքի մայրամուտին զրկվեց գահից ու կյանքից` չհասնելով հոր` Տիգրան Մեծ արքայից արքայի հզոր կայսրության տեսլականին:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:- Պարոն Մանուկյան, երեկ դուք հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ և բազմաթիվ տարողունակ հարցեր եք բարձրացրել: Հետաքրքիր է, թե նա ինչ պատասխաններ է տվել: Օրինակ` ի՞նչ է ասել սահմանադրական փոփոխությունների մասին Ձեր բարձրացրած հատկապես այն դիտարկմանը, թե Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահի ընտրությունը «հեղափոխական» փոփոխություն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: