Հայերեն   English   Русский  
Հայկ Ալումյան
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորներին օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական տալու դեպքում մինչև պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանել իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, կապված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։
«2019 թվականի հունիսի 26-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն պարոն Քոչարյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ: Օրենքով նշված է, որ նման միջնորդություններ ստանալուց հետո դատարանը դրանք քննում է անմիջապես, սակայն մինչ այսօր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեր միջնորդությունը չի քննել: Մենք արդեն դիմել ենք Եվրոպական դատարան այս հարցով, սա արդեն 7-րդ բողոքն է, որ մենք ներկայացնում ենք Եվրոպական դատարան և հայտնելու ենք դատարանին, որ գրավի միջնորդությունը չի քննվում: Ընդհանուր իրավասության ...
Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։
Շատ հաճախ աչքովս է ընկնում իմ հարգելի ընկերների կողմից առաջ քաշվող այն թեզը, որ՝ եթե ժողովուրդը ինչ-որ բան է ցանկանում,
Այսօր՝ հուլիսի 10-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին:
«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ սա նախապես պլանավորված գործողություն էր: Դատավորը մի քանի անգամ պարոն Խուդոյանին հարցրեց՝ ի՞նչ եք պատրաստվում անել, հետո ի՞նչ եք պատրաստվում անել: Այդ պահին ես Ալումյանի ականջին շշնջացի, որ էստեղ մի բան կա: Բայց ես չէի պատկերացնում, որ այս աստիճանի լկտիություն կլինի Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կողմից: Ես համոզվեցի, որ նա նախապես էր պատրաստել այս գործընթացը»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը՝ ...
Այսօր՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունն անցնում է լարված մթնոլորտում։
Այսօր՝ հունիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր իրավաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել դատարանների նկատմամբ այնպիսի ճնշումների, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում:
Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հունիսի 11–ին 1in.am–ին տված հարցազրույցում, խոսելով «Մարտի մեկի» գործի, Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին, մի շարք հայտարարություններ էր արել, որոնք, ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի, հանցագործության տարրեր են պարունակում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: