Հայերեն   English   Русский  
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ու նիստին ներկա գործընկերներին վստահության համար և նշել, որ իր պաշտոնավարման անցած երկու տարիների ընթացքում, երբ իրեն վստահվեց կառավարության ղեկավարի պաշտոնը, թիմի հետ միասին փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հաղթահարվեն ներքին և արտաքին մարտահրավերները, որի մասին մանրամասն խոսել է նաև կառավարության այսօրվա նիստում:
ՀՀԿ խորհրդի նիստում այսօր՝ սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրմանը, նիստի ավարտին լրագրողներին տեղեկացրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ 99,9 տոկոսով վստահ է, որ Կարեն Կարապետյանն է լինելու նոր վարչապետը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի հրաժարականի առնչությամբ տարածել է իր տեսակետը: Հաղորդագրության մեջ ասվում է.«Հաշվի առնելով բազմաթիվ լրատվամիջոցներւի կողմից «Հայկական վերածնունդ» կուսակցություն կատարված զանգերը՝ կապված ՀՀ վարչապետի հրաժարականի հետ, ՀՎԿ մամուլի ծառայությունը տարածում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի առնչությամբ կուսակցության տեսակետը:
«Հ.Աբրահամյանը հրաժարական տվեց: Պարզ է, որ Կառավարության կազմն էլ կփոխվի: Արդեն կարծես հայտնի է նաև նոր վարչապետի անունն էլ: ՀՀ երրորդ հանրապետության քաղաքական կյանքը թևակոխեց նոր փուլ: Սակայն այս պարագայում կարևորը ոչ այնքան ֆիգուրների փոփոխությունն է, որքան, թե այդ փոփոխությունների արդյունքում ի՞նչ կփոխվի երկրում...»,-անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի որոշմանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Րոպեներ առաջ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ավարտին հայտարարեց վարչապետի պաշտոնից հրաժարական տալու իր մտադրության մասին:«Ես որոշել եմ հրաժարական տալ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:«Անկեղծ, իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքներն ունեցան, սակայն հասարակությունը մնաց դեռևս բևեռացված: Հասարակության և կառավարության միասնական ջանքեր են անհրաժեշտ: Դրա համար նոր սկիզբ է պետք, պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր Կառավարությանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:Իր ելույթում Հովիկ Աբրահամյանը ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: