Հայերեն   English   Русский  
Հովիկ Աբրահամյան
«Անկախը» բազմիցս անդրադարձել է Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման համակարգին և, մասնավորապես, քանիցս ահազանգել է, որ Արարատյան արտեզյան ավազանին լուրջ վտանգ է սպառնում:
1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում: Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:
Յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում ուղղակի, թե անուղղակի առնչություն ենք ունենում ձեռքբերած կամ մեզ նվիրած հողամասի օրինականացման գործընթացի հետ ու այս պարագայում անհրաժեշտ է իմանալ ոչ միայն այդ հիմքերը, այլև դրա հետ կապված մյուս կարևոր փուլերը, մասնավորապես` պետական գրանցումը:
1918 թվականի գարունը թերևս ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր հայոց պատմության մեջ: Ցեղասպանության ենթարկված, պատերազմի արհավիրքներում անօգնական մնացած հայ ժողովրդի բեկորները` ծվատված ու բզկտված հավաքված Արևելյան Հայաստանում, սպասում էին օրհասին:Հեղափոխությունից հետո ռուսական բանակը լքեց ճակատային գիծը և վերադարձավ Ռուսաստան: Օգտվելով ստեղծված նպաստավոր իրավիճակից` թուրքերը ռազմաճակատի ողջ երկայնքով հարձակման անցան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: