Հայերեն   English   Русский  
Հովիկ Աբրահամյան
Ոստիկանության Արմավիրի վարչության պետ Արսեն Աբրահամյանն այսօր՝ հունվարի 26-ինլ, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արսեն Աբրահամյանը: Նշենք, որ Արսեն Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանի եղբորորդին է:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Սիրելի հայրենակիցներ,Ես կայացրել եմ իմ կյանքի կարևոր և դժվար որոշումներից մեկը և հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Երկար եմ մտածել այս որոշումը կայացնելիս: Անկեղծ ասեմ՝ հեշտ որոշում չէր ինձ համար, քանի որ կուսակցությանը նվիրել եմ իմ կյանքի մի էական հատված՝ մոտ երկու տասնամյակ:
Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածության արդյունք է. այսպիսով փորձ է արվում եւ ՀՀԿ-ն «մաքրել» օլիգարխներից եւ քրեաօլիգարխիային ԱԺ մտցնել այլ ուժի միջոցով: Քաղաքական վերջին գործընթացները armtimes-ի հետ զրույցում մեկնաբանելով այսպիսի տեսակետ է հայտնել քաղաքագետ Սարո Սարոյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը
Քիչ առաջ պարզ դարձավ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը լքում է «Հանրապետական» կուսակցությունը: Այս լուրից հետո ֆեյսբուքը ողողվեց նրա մասին գրառումներով:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը «իր քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակով անակնկալ այցով մեկնել է Մոսկվա», ինչի պատճառով էլ չի մասնակցել ՀՀ ԳՄ այս տարվա առաջին նիստին: Նույն օրվա ընթացքում լուր եղավ, որ Մոսկվայում տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել Սերժ Սարգսյանին համոզել՝ իրեն ՀՀԿ փոխնախագահ եւ նախընտրական շտաբի պետ նշանակել: Դրա համար էլ նա երեկ՝ 2017թ. ՀՀԿ ԳՄ առաջին նիստին չի մասնակցել:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը մեզ հայտնեց, որ խորհրդի ձեւավորումը վերջնականապես ավարտելուց հետո նոր նիստ կհրավիրեն:Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչեւ տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրեն: Ավելի վաղ Ռ. Թադեւոսյանն էլ էր ասել, որ այդ նիստը մինչեւ տարեվերջ կհրավիրվի: Երեկ արդեն անդրադառնալով այդ հարցին՝ նա չբացառեց, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: