Հայերեն   English   Русский  
Պարգևատրում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։
Նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթների արդյունքները։ Մրցանակակիրներն արժանացել են դրամական պարգևների։
2019թ-ի բյուջեով ոստիկանության ողջ համակարգը, բոլոր ստորաբաժանումներով պարգեւատրվելու են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին,
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արցախ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին պարգեւատրել է Իտալիայի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանով:
Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալները՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) բարձրագույն պարգևը, ՌԳԱ-ի Ընդհանուր ժողովի՝ մարտի 30-ին Մոսկվայում կայացած նիստում հանձնվել են ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և շվեդ պրոֆեսոր Բյոռն Յոնսոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Մարտի 23-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն:
Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: