Հայերեն   English   Русский  
Պարգևատրում
Կայացավ Հայաստանի 2015-2016 թթ. առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի հաղթող թիմերի պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Նախօրեին` հուլիսի 15-ին, Բեվերլի Հիլզում տեղի է ունեցել Women In Film 2016 մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում յուրաքանչյուր տարի, որի շրջանակներում կանանց պարգևատրում են կինոյի և հեռուստատեսության ոլորտում իրենց ունեցած ավանդի համար: Գրում է Spletnik.ru.-ն:
Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի Ոսկյա հուշամեդալով այսօր՝ հունիսի 15-ին, պարգևատրվել է Վահրամ Վաղինակի Բաղդասարյանը: Մասնավորապես, հասարակական-քաղաքական, մարդասիրական սկզբունքների հաստատման և Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Հունիսի 15-ին լրանում է նաև Վահրամ Բաղդասարյանի 55 - ամյակը:
Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնել է Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները և իր խոսքում ընդգծել, որ երախտապարտ սերունդները մշտապես հիշելու են նրանց, ինչպես մենք ենք այսօր հիշում գրեթե ...
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով
Ֆեյսբուք սոցիալական ցանցը 10.000 ԱՄՆ դոլար է տվել տասնամյա Ջանի անունով մի տղայի, ում հաջողվել է բացահայտել ինստագրամ սոցիալական կայքի անվտանգության հետ կապված մի թերություն:
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու, շարքային Հարություն Բադալյանին է հանձնել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նրան շնորհված «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի իսպանական լիգայի նախագահին՝ գլոբալ ֆորումին մասնակցելու և դրա աշխատանքներին իր նպաստը բերելու համար։
Հայաստանի բնապահպանության նախարարությունը 2016-ին 200 գայլ սպանելու համար պարգեւատրում է սահմանել։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: