Հայերեն   English   Русский  
Ազգային Ժողով
Քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ հեռանկարներին, քաղաքական զարգացումներին, ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող հարցեր:ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրավունքի գերակայության հարցին, խոսել Հայաստանում ժողովրդավարության վիճակից: Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նկատել է, որ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ համագործակցության արդյունքում մեր երկրում տեսանելի են բարեփոխումնե ...
Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է շարունակել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:Մասնակիցները քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման եւ Արեւելյան գործընկերության Ռիգայի առաջիկա գագաթաժողովի վերաբերյալ հարցեր:
Մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստը, որը վարել են Եվրանեսթ ԽՎ համանախագահներ Հեյդի Հաուտալան եւ Բորիս Տարասյուկը:Պաշտոնական բացման արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է ««Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» և ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այսօր ԱԺ բրիֆինգների ժամին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով Լևոն Զուրաբյանի խոսքերին, որը նա բնորոշել էր որպես «չափալախ» Գալուստ Սահակյանին, ասաց, թե այդ ամենը զավեշտալի է:
Իշխանությունները գիտեին, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու ընթացիկ քառօրյային, այդ պատճառով էլ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ օրակարգ ընդգրկված «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկումն այժմ կազմակերպեցին։ Նման կարծիք այսօր ԱԺ բրիֆինգների ժամին արտահայտեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արագաչափերի և տեսախցիկների մասին հարց բարձրացրեց:
ԱԺ-ում այսօր քվեարկության դրվեց պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Լևոն Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության նախագիծը ընդունելու մասին հարցը:
Այսօր ԱԺ նօստի մեկնարկին Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ Կառավարության առաջարկով ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծի քննարկման հատուկ`48 ժամյա ընթացակարգ է առարկվել Կառավարության կողմից: Այսինք Աժ-ն այսօր պետք է քննարկի օրինագիծն, իսկ վաղը քվեարկի:
Ընթանում է 5-րդ գումարման ԱԺ 7-րդ նստաշրջանի հերթական քառօրյայի երրորդ օրը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: