Հայերեն   English   Русский  
Ազգային Ժողով
Ալեքսանդր Բեկզադյանը բոլշևիկյան շարժման ականավոր գործիչներից է, ռուսական մեծ հեղափոխության առաջամարտիկներից: Իր պայքարով ու գաղափարախոսությամբ Բեկզադյանը քարոզում էր, որ հայության, հայ աշխատավորի փրկությունը միմիայն սոցիալիզմն է, ցարական կարգերի տապալումը:
՛՛Արդյոք կառավարությանը մտահոգու՞մ է, թե այդ գումարներն ինչպես են գալու, և տարեկան այդ տոկոսներն ինչպես են մուծելու, ինչպես է երկիրը դուրս գալու այս վարկերի տակից, քանի որ երկրի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին՛՛, - այսպիսի հարցով այսօր Աժ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
Մեկնարկել է Աժ ոչ իշխանական քառյակի հերթական նիստը: Նիստից առաջ լրագրողների հարցերին պատասխանեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն: Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները:
ՀԱԿ-ը, ‘’Ժառանգությունն’’ ու ԲՀԿ-ն այսօր Ազգային Ժողովի նիստում պաշտոնապես հրաժարվեցին ԱԺ Հաշվիչ հանձնաժողովում մեկական ներկայացուցիչ ունենալու իրենց հնարավորությունից: Որոշման մասին նիստում հայտնեցին խմբակցությունների ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը:
Հույս ունենք, որ 2015թ-ին կամբողջանա օրենքը, որով քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կժխտի Հայոց ցեղասպանությունը. Բրյունո լը Ռու
Փարիզը հայտնի է բազմաթիվ առումներով՝ ներառյալ որպես ռոմանտիկայի, հրաշալի ռեստորանների, տեսարժան վայրերի և մեծ ճարտարապետության քաղաք:Սակայն այդ ամենը իր գինն ունի՝ այդ կերպ Փարիզը դարձնելով աշխարհի ամենաթանկ բնակելի տարածքներն առաջարկող քաղաքներից մեկը:Այնուամենայնիվ քաղաքի հյուրանոցներից մեկը թույլատրել է այցելուներին վճարել այնքան, որքան իրենք հարմար են գտնում վճարել:
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: