Հայերեն   English   Русский  
​ՀՀ կառավարություն
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց 2019 թվականի օգոստոսի 6-17-ը կայանալիք` Համահայկական ամառային յոթերորդ խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող, մարզական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին ազատել մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ հուլիսի 26-ին հուրգադայից Հայաստան են տեղափոխվել 132 ՀՀ քաղաքացիներ, իսկ հուլիսի 29-ին՝ 183 ՀՀ քաղաքացիներ, որից 8-ը մանկահասակ, սակայն 109 ՀՀ քաղաքացիներ դեռևս Հուրգադայում են, որոնք այսօր Երևանի ժամանակով 14.25-ին կտեղափոխվեն Երևան «Տարոն Ավիա» ընկերության օդանավով:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագծին, որով նախատեսվում է 12 հազար ԱՄՆ դոլար հատկացնել՝ Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխման ծառա­յությունների իրականացման համար ...
Ըստ ՀՀ կառավարության տարածած հայտարարության՝ 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով կամ 152 մլրդ դրամով, ինչի արդյունքում հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը՝
ՀՀ կառավարությունը մշակել է մի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնակարանային հիփոթեքային կրեդտիավորման մասին» օրենքում, որով սահմանվում է «հիփոթեքային արձակուրդ» հասկացությունը ու դրա տրամադրման առնչությամբ առանցքային դրույթները:
Այսօր՝ հուլիսի 29-ին, Կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլը վերսկսել է նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը: Նա պահանջում է Պաշտպանության նախարարությունից իրեն վճարել հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Տեղեկացնում է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը:
Սրանից մոտ 1 շաբաթ առաջ ՀՀ էլ-էներգետիկ համակարգը նստեց։ Իշխանական ներկայացուցիչներն ասում են, որ "բլեքաուտ" էր։
Արդեն 11-րդ օրն է նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը հացադուլ է սկսել Կառավարության շենքի առաջ՝ պահանջելով Պաշտպանության նախարարությունից իրեն վճարել հասանելիք արձակուրդային, զորացրման և ոչ աշխատանքային օրերին աշխատելու գումարները։
Կառավարությունը հաստատել է 2008թ.–ի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տուժածներին ու նրանց իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրելու կարգը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: